Քեթի Փերին դարձավ 38 տարեկան (ֆոտո, վիդեո)

20:47   25 հոկտեմբերի, 2022

Ամերիկացի երգչուհի եւ երգահան Քեթի Փերին ծնվել է 1984 թվականի այս օրը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում: Ընտանիքում, որի երրորդ երեխան է երգչուհին, ծնողները եղել են ավետարանչական եկեղեցու անդամ: Դպրոցն ավարտելուց հետո Քեթին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ էլ ծնդդյան Քեթրին Էլիզաբեթ Հադսըն անունը դարձրել է Քեթի Փերի՝ վերցնելով մոր հայրական ազգանունը:

1250-6c7512063c0bcd7035cbcae9f8ffbd24.jpg (387 KB)

2009 թվականին Քեթի Փերին Հնդկաստանում նշանադրվել է բրիտանացի կատակերգու Ռասել Բրենդի հետ, իսկ 2010 թվականին զույգն ամուսնացել է, սակայն հաջորդ տարի կատակերգուն ամուսնալուծության հայտ է ներկայացրել:

2016 թվականին  «Ոսկե գլոբուսի» 73-րդ մրցանակաբաշխության ժամանակ ծանոթացել է բրիտանացի դերասան Օռլանդո Բլումի հետ եւ սկսել հանդիպել: Զույգն նշանադրված է եւ ունի 1 զավակ:

GettyImages-1169491940-58c564809e4143f2962beff47ecedc12.jpg (76 KB)

Երգչուհին հայտնի է դարձել 2008 թվականին՝ I kissed a girl սիգլի շնորհիվ, իսկ ավելի վաղ`2007 թվականին պայմանագիր է կնքել Capital Records ձայնագրման ստուդիայի հետ:

katy-perry-traje-de-bano-playa-hawai-2000.jpg (228 KB)

Ձայնագրել է 5 ալբոմներ, որոնք մեծ լսարան են ձեռք բերել եւ կազմակերպել է 4 շրջագայություն:

Քեթի Փերրին դարձել է Twitter-ի առաջին օգտատերը, որի հետեւորդների թիվը գերազանցել է 50 միլիոնը. այժմ այդ թիվը գերազանցում է 104 միլիոնը։ Նա միակ երգչուհին է, որի 6 սինգլները, որոնք նույն ձայնասկավառակից են, գլխավորել են Billboard Pop Songs-ի վարկանիշային սանդղակը:



© NEWS.am STYLE