Դասական ստեղծագործությունների ջազային մեկնաբանը կդառնար 88 տարեկան

18:05   26 հոկտեմբերի, 2022

1934 թվականի այս օրը ծնվել է ֆրանսիացի դաշնակահար, դասական ստեղծագործությունների ջազային մեկնաբանությունների հեղինակ Ժակ Լուսյեն:

ղցֆգհ.jpg (70 KB)

Երաժիշտ ավարտել է Փարիզի կոնսերվատորյան՝ սովորելով վիրտուոզ-դաշնակահար Իվ Նատի մոտ եւ, հակառակ հաջողություններին, թողնում է բեմն ու սկսում իմպրովիզներ անել: Նվագում է Կուբայի գնչուական երգչախմբում, նվագակցում է Շառլ Ազնավուրի եւ բազում այլ հայտնի երգիչների: Բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ է:

jacques_loussier_inside_photo_1_credit_yves_veron.jpg (32 KB)

Հայտնի է դարձել Բախի ստեղծագործությունների ջազային մեկնաբանմամբ. համագործակցել է կոնտրաբասիստ Պյեր Միշլոնի եւ թմբկահար Քրիստիան Գարոսի հետ:

Երաժիշտը մահացել է 2019 թվականի մարտի 5-ին Բլուա քաղաքում:



© NEWS.am STYLE