Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 2023-ի ձմեռային ամենանորաձեւ վերարկուն (ֆոտո)

12:43   28 հոկտեմբերի, 2022

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց համար կեցվածք է ընդունել չափազանց ոճային եւ հիշվող աութֆիթով։ Ի դեպ, հայտնի աստղի  հանդերձանքի բաղադրիչներից մեկը կարելի է համարձակորեն փորձել։

Քիմ-Քարդաշյան-20.jpg (211 KB)

Կադրերում Քիմը կրում է սեւ գույնի կիպ հանդերձանք, որը նա լրացրել է դիզայներ Stuart Weitzman-ի համապատասխան երանգի երկարաճիտ կոշիկներով։ Բոլոր աղջիկներին խորհուրդ ենք տալիս այս սեզոնին ուշադրություն դարձնել նման մոդելներին: Քարդաշյանն ամենեւին էլ բարձրահասակ չէ։ Այդ իսկ պատճառով նա որոշել է չընտրել կոնտրաստային կոշիկներ, որոնք կարող են տեսողականորեն «կտրել» ոտքերը՝ «գողանալով» մի քանի սանտիմետր։ Ի դեպ, կոշիկների սուր ծայրերը նույնպես «երկարացնում են» ոտքերը եւ «սլացիկության էֆեկտ» ունեն։

Քիմ-Քարդաշյան-21.jpg (168 KB)

Սակայն ամենից շատ ուշադրություն գրավում է մեղմ վարդագույն երանգի փքված վերարկուն։ Այսպիսի մոդելի վերնազգեստով հաստատ չես սառչի ձմռանը եւ անմիջապես ուշադրության կենտրոնում կհայտնվեք։ Բացի այդ նմանատիպ վերարկուն վիզուալ կերպով երկարացնում է սիլուետը, ինչի հաշվին կազմվածքն ավելի սլացիկ տեսք կունենա։ Մի խոսքով, որպեսզի նման մոդելն ավել սանտիմետրեր չավելացնի գոտկատեղի հատվածում, կարող եք գոտի օգտագործել։

Քիմ-Քարդաշյան-22.jpg (211 KB)

Քիմ-Քարդաշյան-23.jpg (196 KB)

 



© NEWS.am STYLE