Դիետա «Վինեգրետ»

18:24   5 նոյեմբերի, 2022

Սա բեռնաթափող դիետա է, որը բացառում է կենդանական սպիտակուցը, օգնում է բարելավել ինքնազգացողությունը եւ տրամադրությունը: Այն կարելի է կիրառել խիստ պահքի ընթացքում կամ էլ եթե ստամոքսի վրա ծանրություն եք զգում: 

Նախաճաշ. Ջրով ապուր` չամիչով եւ մեղրով, մի բաժակ թունդ, ոչ քաղցր թեյ:

Ճաշ. Տարբեր ձավարեղենից ջրալի կերակուր եւ բանջարեղենի մեծ աղցան:

Ընթրիք - Տաք վինեգրետ. երկու գազարի, երկու բազուկի, երկու կարտոֆիլի եւ մեկ գլուխ սոխի վրա կես բաժակ եռացրած աղի ջուր լցնել եւ 8 րոպե եռացնել: Թողնել 15 րոպե, հետո ավելացնել արեւածաղկի ձեթ եւ կանաչի, թթու կաղամբ կամ վարունգ եւ ուտել տաք վիճակում: Խմել եւս մեկ բաժակ թեյ: 

 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE