Վերա Բրեժնեւան չի կարողանում լեզու գտնել 12-ամյա դստեր հետ

16:21   3 դեկտեմբերի, 2013

Ճանաչված երգչուհի Վերա Բրեժնեւան չի կարողանում նորմալ հարաբերվել 12-ամյա դստեր՝ Սոնյայի հետ: «Виа Гра» խմբի նախկին մեներգչուհին անհանգստանում է անցումային տարիքում գտնվող աղջկա համար: Այս մասին գրում է minprom.ua կայքը:

 

Զգացունքների ազդեցությամբ աղջիկը, ում արտիստուհին լույս աշխարհ է բերել քաղաքացիական ամուսնուց՝ Վիտալի Վոյչենկոյից, հաճախ «ամեն ինչ դուրս է տալիս»՝ հոգ չտանելով այն մասին, թե այդ պահին ինչ է զգում մայրը եւ ինչպես է ընկալում նման «տհաճ կշտամբանքները»:

Այդպիսի պահերին Վերան փորձում է չկորցնել ինքնատիրապետումը եւ չգոռալ, քանի որ նման իրավիճակում կարող է այնպիսի բաներ ասել, ինչի համար հետո ափսոսալու է: Այդ պատճառով երբեմն լսելով դստերը՝ Վերան լուռ հեռանում է իր սենյակ եւ միայն այնտեղ է ազատություն տալիս արցունքներին: Արտիստուհին խոստովանում է, որ դեռեւս ոչ վաղ անցյալում Սոնյան շատ խելոք աղջիկ էր եւ նրա հետ դյուրին էր լեզու գտնել:

Հիշեցնենք, որ վերջերս Վերա Բրեժնեւան ճանաչվել էր Ուկրաինայի շոու-բիզնեսի ամենաթանկ եւ հայտնի աստղը:



© NEWS.am STYLE