Լրագրող, սցենարիստ, դասախոս եւ մայր. Գայանե Փայտյանի կենսագրությունն ու անցած ուղին (ֆոտո)

18:49   27 հոկտեմբերի, 2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր News.am-ը այսօր մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը:

News.am STYLE-ը ներկայացնում է լրագրողի կյանքն ու անցած ուղին:

Գայանե Փայտյանը ծնվել է Երեւանում՝ 1974 թվականի հունիսի 30-ին`մանկավարժ մոր եւ ինժեներ հոր ընտանիքում:

17986734_0_0_1281_725_1920x0_80_0_0_a5449d2d82f4617e6944c167c8a3de36.jpg (211 KB)

Լրագրող դառնալու որոշումը կայացրել է ավարտական դասարանում`հակառակ բժիշկ դառնալու նախնական ցանկությանը: ԵՊՀ-ում կրթության ընթացքում մահացել է Գայանե Փայտյանի հայրը եւ ապագա լրագրողուհին ստիպված է եղել ուսմանը զուգահեռ աշխատել`վատառողջ մոր եւ 5-ամյա քրոջ ապրուստը հոգալու համար: Միաժամանակ աշխատել է թե՛ հեռուստատեսությունում, եւ, հակառակ արդեն ճանաչված լինելուն, գիշերները բանվորի աշխատանք է արել տպագրատանը:

gayane-paytyan2.jpg (20 KB)

1991 թվականից, երբ դեռ առաջին կուրսի ուսանող էր, աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում(այն ժամանակ կոչվում էր Հայաստանի ազգային հեռուստաընկերություն), 1992-1994 թվականներին «Ա1» հեռուստաընկերությունում: 1996 թվականին, երբ ազգային հեռուստաընկերությունը որոշում է կայացնում փոխել եթերային քաղաքականությունը, արդեն համալսարանավարտ Գայանեն՝ չհարմարվելով փոփոխություններին դուրս է գալիս աշխատանքից եւ տեղափոխվում նորաբաց «Նորք» հեռուստաընկերություն(Հայկական երկրորդ պետական ալիք)՝ դառնալով լրատվական տնօրենն ու մեկնարկելով «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը:

1994 թվականին Ֆրանսիայի «Պոռ դը Բուք» փառատոնի ժամանակ Երեւանի կենդանաբանական այգու մասին Գայանե Փայտյանի ֆիլմը ընդգրկվել է կավագույն հնգյակում: 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2008 թվականին հիմնել է հաղորդավարների եւ լրագրողների «TV Իդեալ» դպրոց-ստուդիան:

գայա.jpg (76 KB)

Բազմաթիվ հաղորդումների եւ փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ էր: Վերապատրաստվել էր ԱՄՆ-ում, Եգիպտոսում եւ մի շարք սեմինարների մասնակցել Եվրոպական տարբեր երկրներում: Դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական եւ Խաչատուր Աբովյանի  անվան պետական մանկավարժական համալսարանում:

Ամուսնացած էր, ուներ երկու դուստր:



© NEWS.am STYLE