Ադելը դադար կվերցնի երգարվեստից՝ անգլերեն գրականություն սովորելու համար

15:29   27 հոկտեմբերի, 2022

Բրիտանացի երգչուհի Ադելը երկրպագուներին հայտնել է, որ պատրաստվում է դադար վերցնել երաժշտությունից եւ կենտրոնանալ ուսման վրա`կրթություն ստանալով անգլիական գրականության ոլորտում գրել է բրիտանական Daily Mail պարբերականը։

«Լաս Վեգասից հետո ուզում եմ անգլերեն գրականության մասնագետ դառնալ: Իսկ եթե երգարվեստում հաջողությունների չհասնեի, հաստատ ուսուցիչ կդառնայի»,- ասել է արտիստը։

Երգչուհու խոսքով՝ չի պատրաստվում համալսարան ընդունվել, այլ նախատեսում է սովորել կրկնուսույցի մոտ՝ որակավորում ստանալու համար։

«Չեմ կարծում, որ հետագայում իմ մասնագիտությամբ աշխատանք կգտնեմ։ Սակայն հիմա ափսոսում եմ, որ ավելի շուտ համալսարան չեմ ընդունվել։ Ուզում եմ այս փորձն էլ սովորել», - նշել է նա:

Լաս Վեգասում Ադելի ելույթները նախատեսված են 2022 թվականի նոյեմբերին:



© NEWS.am STYLE