«Արփա»-ի շրջանակում հարցազրույցներ կկայանան «Անտեսանելի հանրապետություն» ֆիլմի վավերագրական կադրերի հեղինակ Լիկա Զաքարյանի հետ. Արաքսյա Կարապետյան

20:51   27 հոկտեմբերի, 2022

Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմիի» մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է «Անտեսանելի հանրապետություն» ֆիլմի համար հիմք հանդիսացած պատերազմական տեսարանները վավերացրած լրագրող Լիկա Զաքարյանի հետ հարցազրույցներին, որոնք կայանալու են «Արփա» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

313124217_675150927453249_7908690929327700045_n.jpg (191 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում Արաքսյան հրապարակել է ֆիլմի գովազդային լուսանկարը եւ գրել. «Այս վավերագրական ֆիլմը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունեցել Արցախում` 44-օրյա պատերազմի ընթացքում 2020 թվականին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արփա» միջազգային կինոփառատոնի շրջանակում կկայանա «Անտեսանելի հանրապետություն» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը հիմնված է արցախցի լրագրող Լիկա Զաքարյանի պատերազմական օրագրերի վրա՝ ներկայացնելով խիստ անձնական եւ քաղաքական դրամատիկ պատմություն 44-օրյա պատերազմի մասին:



© NEWS.am STYLE