19:27 3 դեկտեմբերի, 2013Ձմռան ցուրտ եղանակից փրկում է բնական կաշին: Տարբեր կենդանիների մաշկից ստացվող այդ նյութը ոչ միայն ջերմության, այլեւ գեղեցկության եւ հարմարավետության աղբյուր է: Դրանում համոզվելու համար NEWS.am STYLE-ն առաջարկում է այս սեզոնի լավագույն դիզայներական երկարաճիտ կոշիկների բացառիկ հավաքածու:
Նորաձեւության տներն աշուն-ձմեռ 2013/14 հավաքածուներում ուշադրությունը կենտրոնացրել են ծնկից բարձր երկարաճիտ կոշիկների վրա: Պատրաստման համար օգտագործվել է տարբեր կենդանիների մաշկ` պոնի ձիուց մինչեւ եղնիկ: Ի դեպ՝ պոնիի մասին: Այս քնքուշ կենդանու մաշկն այս սեզոնին շատ տարածված է ինչպես երկարաճիտ կոշիկների, այնպես էլ հագուստի ստեղծման գործում:

Ինչ վերաբերում է հավելումներին. այստեղ գերիշխում են «հարթ եւ փափուկ կաշին» (պատրաստվում է ամենաբարձրորակ հումքից, հաճախ՝ նորածին կենդանիների մաշկից), «թավշակաշին» (փափուկ, սակայն ոչ այնքան ամուր թավշյա կաշի, երեսի կողմից ցածր ու թավ խավով), «նաբուկը» (թավշակաշի է հիշեցնում, բայց ավելի թանկ արժե), «լաքապատ կաշին» (փայլուն հայելային մակերեւույթով կաշի), «նապպան» (շատ փափուկ եւ առաձգական նյութ՝ դեկորատիվ բարձր ցուցանիշներով):
Isabel Marant - երկարաճիտ կոշիկներ ձիու կաշվից եւ թավշակաշվից

Isabel Marant - երկարաճիտ կոշիկներ ձիու կաշվից եւ թավշակաշվից

Jil Sander - երկարաճիտ կոշիկներ ոչխարի կաշվից

Sophia Webster - Հոլլի երկարաճիտ կոշիկներ

Lanvin - ոչխարի կաշվից երկարաճիտ կոշիկ

Gucci - կաշվից լաքապատ երկարաճիտ կոշիկ

Phillip Lim - ծնկից բարձր կաշվե երկարաճիտ կոշիկ

Roland Mouret - կաշվե երկարաճիտ կոշիկ-զուգագուլպա (նապպա)

Miu Miu - բյուրեղներով թավշակաշվից երկարաճիտ կոշիկներ
Գրիգոր Ավետիսյան