«Կյանքում ամենալավ հիշողություններն են, երբ ընտանքիս հետ եմ ստեղծում»․ Իրինա Թովմասյան

16:47   28 հոկտեմբերի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

312724539_802687967626527_579291999077319348_n(1).jpg (195 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Իրինան նվազագույն շպարով է, մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ «Կյանքում ամենալավ հիշողություններն են, երբ ընտանքիս հետ եմ ստեղծում։ Նրանց հետ վայելում եմ ամենալավ հանգիստը, ուրախանում, անվերջ ծիծաղում, կատակում, պարում, կիսվում տպավորություններով և լիարժեք լիցքաթափվում։ Երանի ինձ, որ ես ունեմ նրանց», - հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE