ԶԼՄ. փակվել է Քանյե Ուեսթի հիմնած մասնավոր դպրոցը

16:03   28 հոկտեմբերի, 2022

Donda Academy մասնավոր դպրոցը, որը հիմնադրել է ռեփեր Քանյե Ուեսթը, փակվել է Կալիֆորնիայում՝ երաժշտի հասցեին քննադատության ալիքի ֆոնին, որն առաջացել է նրա հակասեմական արտահայտությունների պատճառով, հայտնում է TMZ-ը։

Չորեքշաբթի օրը հաստատության ղեկավարը նամակներ է ուղարկել աշակերտների ծնողներին, որտեղ նշված է եղել ակադեմիայի փակման մասին։

Սակայն, ավելի ուշ մասնավոր ուսումնական հաստատության աշակերտների ծնողները լրացուցիչ հաղորդագրություն են ստացել դպրոցի՝ աշխատանքը վերսկսելու ծրագրերի մասին։



© NEWS.am STYLE