«Բուկա. իմ սիրելի հրեշ» մուլտֆիլմը դիտումների քանակով առաջատար է Հայաստանում

18:01   28 հոկտեմբերի, 2022

«Сказка» ստուդիայի «Բուկա. իմ սիրելի հրեշը» մուլտֆիլմը հանրաճանաչ է դարձել Հայաստանի հանդիսատեսի շրջանում, իսկ Սերգեյ Օսիպյանի «Անծանոթի դիմանկարը» մեծ հաջողություն է վայելում Մեքսիկայում։ Այս մասին հայտնում է «Роскино»-ն։

Հայտարարության մեջ ասվում է. «Անցած շաբաթ ավարտվեցին Russian Film Festival անվանումով ռուսական կինոյի օրերը Մեքսիկայում եւ Հայաստանում։ Մեքսիկայում, որտեղ FilminLatino հարթակում առցանց ցուցադրություններ էին անցկացվում, Սերգեյ Օսիպյանի «Օտարի դիմանկարը» մելոդրաման դարձավ սիրված»։ Բացի այդ, հաղորդվում է, որ Երեւանում անցկացված օֆլայն միջոցառմանը ցուցադրվել է լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Բուկա. Իմ սիրելի հրեշը», որին ներկա է եղել ամենամեծ թվով հանդիսատեսը։

Russian Film Festival-ը` ռուսական կինոյի օրերը արտերկրում, անցկացվում է 2020 թվականից` «Роскино»-յի ու ՌԴ մշակույթի նախարարության համագործակցությամբ: Փառատոնի հիմնական նպատակն է օտարերկրյա հանդիսատեսին ծանոթացնել ռուսական ֆիլմերին։ Փառատոնն արդեն անցկացվել է 27 երկրում՝ հավաքելով գրեթե 6,5 միլիոն հանդիսատես։ Նշենք նաեւ, որ Russian Film Festival-ն անցկացվել է «Մոսկվա» կինոթատրոնում, հավաքել է ավելի քան 2 հազար հանդիսատես, այսպիսով դառնալով Russian Film Festival-ի ամենազանգվածային օֆլայն միջոցառումը` նախագծի պատմության մեջ:



© NEWS.am STYLE