Բեյոնսեի դիետան․ինչպես նիհարել, եթե նյութափոխանակությունը դանդաղ է

16:47   29 հոկտեմբերի, 2022

Բեյոնսեն այժմ հիանալի մարզավիճակում է, բայց նա այն աստղերից չէ, որոնք երբեք չեն գիրանում արագ նյութափոխանակության շնորհիվ։ Երեք երեխաների մայրը մեկ անգամ չէ, որ նիհարելու համար շատ է աշխատել, հատկապես հղիությունից հետո։ Ինչպիսի՞ն է աստղի դիետան:

023587100_1639287153-a.jpg (102 KB)

Սննդակարգ

Բեյոնսեն չի թաքցնում, որ սիրում է համեղ ուտելիքներ, բայց պետք է անընդհատ վերահսկի իրեն, քանի որ հեշտ է գիրանում, երբ չի հետեւում իր սննդակարգին։ Սակայն երգչուհին այնքան էլ խիստ չի իր նկատմամբ։

Աստղը հոգ է տանում, որ ծարավի զգացում չունենա։ Նա ամեն օր կիտրոնով ջուր է խմում։ Ի դեպ, մասնագետներն արդեն պարզել են, որ այս ցիտրուսի հյութը ոչ մի կերպ չի ազդում նյութափոխանակության վրա եւ չի նպաստում նիհարելուն։

Բեյոնսեն բազմաթիվ առիթներով պահել է դիետաներ։ Հիմնականում կարեւոր իրադարձություններին պատրաստվելիս։ Այսպիսով, մի քանի տարի առաջ Coachella փառատոնից առաջ նա քրտնաջան զբաղվում էր սպորտով։ Իր ամբողջ ժամանակը նվիրում էր պարային փորձերին եւ հետեւում էր 44-օրյա վեգան դիետայի կանոններին. նա հիմնականում ուտում էր միայն օրգանական ուտեստներ, ինչպիսիք են ծաղկակաղամբի ապուրը, սմուզիներ։ Այն ժամանակ աստղը սննդակարգից ամբողջությամբ բացառել էր կենդանական ծագման մթերքները, շաքարավազը, սուրճն ու ալկոհոլը։ Սակայն սովորական օրերին երգչուհին իրեն այնքան էլ չի սահմանափակում։

92129.jpg (141 KB)

Նախաճաշ

Բեյոնսեն երբեք բաց չի թողնում իր առավոտյան կերակուրը, դա օգնում է նրան վերալիցքավորել էներգիան: Աստղը պատրաստում է ձու, բանջարեղենային սմուզի կամ շիլա ցածր յուղայնությամբ կաթով։

Ճաշ եւ ընթրիք

Ցերեկը եւ երեկոյան Բեյոնսեն ուտում է մոտավորապես նույն բանը՝ շատ ձուկ եւ բանջարեղեն։ Այնուամենայնիվ, նա ճաշացանկից չի բացառում ածխաջրերը. ժամանակ առ ժամանակ սեղանին կարող է լինել քինոա, պիտա կամ տապակած կարտոֆիլ:

Հանգստյան օրերին աստղը սիրում է գնալ իտալական ռեստորան, որտեղ իրեն հյուրասիրում է ոչ օգտակար սնունդով՝ նա խենթանում է պիցցայի համար։

Միջուտեստ

Երգչուհին փորձում է քաղց չզգալ, ուստի նախուտեստներ է անում սնունդ ընդունելու միջեւ։ Նախընտրում է ադիբուդի, սպիտակուցի սալիկներ կամ մրգեր:

74687630_521103825401056_6294223015082512684_n.jpg (183 KB)

Սպորտ

Բեյոնսեն անընդհատ նոր խորեոգրաֆիա է սովորում եւ փորձում է իր համերգային համարները։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ այս ծանրաբեռնվածությունը բավարար չէ, ուստի պարբերաբար այցելում է մարզասրահ, որտեղ համատեղում է ուժային մարզումները, կարդիոն եւ յոգան, ինչը նպաստում է ճկունությանը եւ բարելավում է հուզական վիճակը:

73521757_571394216955527_4761145784429637137_n.jpg (101 KB)

 



© NEWS.am STYLE