Մահացել է Red Hot Chili Peppers-ի նախկին թմբկահար Դի Էյչ Պելիգրոն

13:03   30 հոկտեմբերի, 2022

Red Hot Chili Peppers-ի նախկին թմբկահար եւ Dead Kennedys հարդքոր փանկ խմբի անդամ Դի Էյչ Պելիգրոն (իսկական անունը Դարեն Հենլի) մահացել է 63 տարեկանում իր տանը պատահական վայր ընկնելուց հետո: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Դեպքի վայրում գտնվող ոստիկանները պարզել են, որ երաժիշտը մահացել է պատահական վայր ընկնելու հետեւանքով գլխի վնասվածքից։

 «Շնորհակալ ենք ձեր մխիթարական խոսքերի համար։ Խնդրում ենք հարգել ընտանիքի անձնական կյանքն այս դժվարին պահին»,- գրել են Dead Kennedys-ի պաշտոնական էջում։

Երաժիշտ Դի ԷյչՊելիգրոն եղել է Dead Kennedys խմբի մշտական ​​անդամը 1980-ականների սկզբից: 1986 թվականին խումբը բաժանվեց եւ վերամիավորվեց միայն 2001 թվականին։ Այժմ խումբը նոր է վերադարձել ԱՄՆ՝ եվրոպական շրջագայությունից հետո։ Պելիգրոն միացավ Red Hot Chili Peppers-ին 1988 թվականին եւ օգնեց գրել երգեր խմբի չորրորդ ալբոմի համար։ Նա ազատվել է աշխատանքից 1988 թվականի նոյեմբերին թմրանյութերի եւ ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով։ Դրանից հետո նա նվագել է այլ խմբերում ու նույնիսկ զբաղվել սոլո աշխատանքով, մինչեւ վերադարձել է Dead Kennedys։

Լուսանկարը՝ DeadKennedys/Twitter



© NEWS.am STYLE