«Թերությունը գեղեցիկ է». ամենացանկալի կանայք՝ գեղեցկության մասին

16:41   31 հոկտեմբերի, 2022

Ի՞նչ է գեղեցկությունը. տարիներ շարունակ մարդիկ փնտրում են դրա բացատրությունը, սակայն ոչ ոք այդպես էլ չի գտել բացարձակ չափարոշիչներ, թե ինչն է գեղեցիկ, ինչը՝ ոչ: Պատճառը մեկն է՝ մարդիկ տարբեր են, ճաշակներն ու աշխարհընկալումը եւս: Հայտնի կանանց մեջ, այնուամենայնիվ, հեռուստադիտողը միշտ էլ գտնում է կրկնօրինակման մոդելների, որոնց համարում է գեղեցկության չափանիշ: Սակայն, եթե ուշադիր նայենք այդ կանանց, կտեսնենք, որ նրանք այնպիսին են, ինչպիսին բոլորը՝ իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ: Նրանց հմայքի գաղտնիքը մեկն է՝ ինքնավստահությունն:

Իսկ ի՞նչ են իրենք՝ գեղեցկուհիներն, ասել գեղեցկության մասին: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի մտորումները:

Օդրի Հեփբերն

49357.jpg (126 KB)

«Կնոջ գեղեցկությունը նրա հագած զգեստների մեջ չէ, ոչ էլ՝ նրա կառուցվածքի կամ սանրվածքի մեջ է: Կնոջ գեղեցկությունը նրա աչքերում է, քանի որ աչքերն են նրա սիրտը տանող դուռը, մի վայր, որտեղ սերն է ապրում: Կնոջ գեղեցկությունն արտացոլվում  է նրա հոգու մեջ»:

Մերլին Մոնրո

84241.jpg (281 KB)

«Թերությունը գեղեցիկ է, խենթությունը՝ հանճարեղ: Ավելի լավ է բացարձակ տարօրինակ լինել, քան ձանձրալի»:

Մոնիկա Բելուչի

46517.jpg (360 KB)

«Գեղեցկությունը կենդանի ու հետաքրքիր է դառնում, երբ այն ընտելացնում ես:

Ես շատ գեղեցիկ մարդկանց եմ ճանաչում, որոնց կյանքը սարսափելի է: Նրանք այնքան անհարմար են զգում սեփական կաշվի մեջ: Հարմարավետությունը պետք է կախված լինի ոչ թե քո արտաքինից, այլ քո զգացողություններից»:

Պենելոպե Քրուզ

63750.jpg (476 KB)

«Իմ բացատրության մեջ գեղեցկությունը չունի կանոններ: Գեղեցիկ կարող է լինել, ասենք, 90-ամյա կնոջ դեմքը, որն այնքան շատ պատմություններ ու էմոցիաներ է կուտակել: Գեղեցկությունը քո աչքերի աշխարհընկալումն է»:

Ջենիֆեր Լոպես

92649.jpg (188 KB)

«Գեղեցկությունը միայն արտաքին գործոն է: Ըստ իս՝ ավելի կարեւոր է մտքի, մարմնի ու հոգու ներդաշնակությունը»:

Լուսանկարները՝ Pinterest, Getty Images, Longines.com



© NEWS.am STYLE