20:24 31 հոկտեմբերի, 2022Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ «Սեւ Ադամ» կոմիքսային ֆիլմը կարողացել է աշխարհի կինոթատրոններում 250 միլիոն դոլար վաստակել։ Ֆիլմը կինովարձույթում մեկնարկել է հոկտեմբերի 21-ին։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Ֆիլմը երկրորդ շաբաթվա ընթացքում կարողացավ մնալ առաջատար ԱՄՆ-ում՝ ընդհանուր գումարը հասցնելով 111 միլիոն դոլարի։ Միջազգային տարածքներում ժապավենը հավաքել է ավելի քան 139 միլիոն դոլարի։
«Սեւ Ադամը» պատմում է եգիպտացի Տետ-Ադամի (Ջոնսոնի) մասին, ով բանտարկվել է ավելի քան 6000 տարի առաջ աստվածային ուժերը չարաշահելու համար։ Հազարամյակներ անց նրան հաջողվում է ազատվել եւ կյանքի նոր իմաստ գտնել։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Փիրս Բրոսնանը, Նոյ Սենտինեոն, Էլդիս Հոջը եւ Հենրի Քավիլը Սուպերմենի դերում։