Տոլմաչեւ քույրերը չեն հրավիրվել Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին

19:04   31 հոկտեմբերի, 2022

Ռուս երգչուհիներ Անաստասիա եւ Մարիա Տոլմաչեւները՝ «Մանկական Եվրատեսիլ 2006» երգի մրցույթի հաղթողները, 2022 թվականին Երեւանում կայանալիք մրցույթին չեն հրավիրել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով արտիստուհիների տնօրեն Սերգեյ Մասլովին։

Մասլովի խոսքով՝ հրավեր չի ստացվել։ «Մենք նույնիսկ չգիտեինք այդ մասին։ Մենք պատրաստ ենք քննարկել այդ առաջարկը, բայց առայժմ խոսելու ոչինչ չկա»,- ասել է Մասլովը։

Հայտնի է, որ 2022 շոուի կազմակերպիչները դեկտեմբերին հայտարարել էին մրցույթի բոլոր հաղթողներին Երեւան հրավիրելու մասին։ Հայտնի չէ՝ հրավիրվածները որպես պատվավոր հյուրեր են լինելու, թե նաեւ ելույթ են ունենալու։ Բոլոր հաղթողների մասնակցությամբ համարը ցուցադրվել է 2010 թվականին Մինսկում, երբ Տոլմաչեւ քույրերը կատարել են իրենց հաղթական երգը

Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին, քանի որ Եվրոպական հեռարձակողների միության անդամ ռուսական ալիքները լքել են կազմակերպությունն այն բանից հետո, երբ EBU-ն արգելեց ռուս մասնակիցներին ներկայանալ մեծահասակների մրցույթին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության պատճառով։

Ռուսաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցում է 2005 թվականից եւ երկու անգամ հաղթել՝ 2006 եւ 2017 թվականներին։

 

Լուսանկարը՝ Բորի Տումակով



© NEWS.am STYLE