Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը «Operalia 2022» համաշխարհային օպերային մրցույթում գրավել է առաջին տեղը

19:51   31 հոկտեմբերի, 2022

Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնած «Operalia 2022» Համաշխարհային օպերային մրցույթի հաղթող է ճանաչվել սոպրանո (կանացի երգչական ամենաբարձր ձայնը)  Ջուլիանա Գրիգորյանը։ Այս մասին մրցույթի կազմակերպիչները հայտնել են թվիթերյան պաշտոնական էջում։

«Մենք հպարտությամբ ներկայացնում ենք «Operalia 2022»-ի հաղթողներին։ Շնորհավորում ենք օպերայի համաշխարհային մրցույթի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին եւ մասնակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է նաեւ հանդիսատեսի մրցանակին` «Rolex Prize of the Audience»-ին։



© NEWS.am STYLE