Ռոզա Լինը Ջեյմս Քորդենի հանրահայտ շոուին «Snap»-ը կատարել է հայկական գործիքավորմամբ եւ ազգային տարրերով (տեսանյութ)

13:46   1 նոյեմբերի, 2022

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը հրավիրվել է ամերիկյան հանրահայտ «The Late Late Show»-ին։ Աշխարհահռչակ Ջեյմս Քորդենի հաղորդման շրջանակում հայ երգչուհին ներկայացրել է իր եվրատեսիլյան հիթը՝ «Snap»-ը։ Ռոզան երգը կատարել է հայկական գործիքավորմամբ եւ ազգային տարրերով, ինչով հիացրել է նաեւ անձամբ Քորդենին։

Ավելի վաղ «Columbia Records»-ի հայ արտիստը հրապարակել էր իր նոր զուգերգը «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունքան Լոուրենսի հետ։ Երգը կոչվում է «Would Do It Again»:



© NEWS.am STYLE