Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «ART OF BIG BAND» համերգային ծրագիրը

16:59   1 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 18-ին` ժամը 19:30-ին, «Երեւան Ջազ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «ART OF BIG BAND» հերթական համերգային ծրագիրը:

Մեծ ջազ նվագախմբի կատարմամբ կհնչեն արտասահմանյան եւ հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու մշակումները:

Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Արմեն Հյուսնունցն է:

Նախագծի շրջանակում Ճարտարապետների միության դահլիճի նախասրահում գործելու է Հայդուկ Սմբատյանի «Գրավիտացիա» խորագրով անհատական ցուցահանդեսը:



© NEWS.am STYLE