10 հիմնական սխալ մատնահարդարման մեջ

19:26   4 դեկտեմբերի, 2013

Անթերի մանիկյուր ունենալու համար պարտադիր չէ ամեն շաբաթ սրահ այցելել: Այդ արվեստին կարելի է նաեւ ինքնուրույն տիրապետել: Դրա համար պետք է խուսափել ամենատարածված սխալներից: Գաղտնիք չէ, որ առաջին հայացքից պարզ այդ գործողությունը որոշակի հմտություն ու կանոններ է պահանջում, որոնք մենք շատ հաճախ անտեսում ենք: Եվ իզուր. արդյունքը կարող է բոլորովին էլ ձեր ակնկալածը չլինել:

Եվ այսպես, 10 հիմնական սխալ մատնահարդարման մեջ:

Մանիկյուրի մեջ ամենաձանձրալին լաքի չորանալուն սպասելու ժամանակահատվածն է: Եթե անգամն թվում է, թե պահանջված ժամանակն արդեն անցել է եւ ոչ մի սարսափելի բան չի պատահի մանիկյուրի հետ, խորհուրդ չենք տալիս ցնցուղ ընդունել: Տաք ջուրը, որի տակ ընդամենը 5 րոպե կկանգնեք, կարող է փափկացնել այն եւ վնասել: Արդյունքում, ձեր ջանքերն իզուր կլինեն:

Ավելի լավ է ցնցուղ ընդունել տնային պայմաններում մանիկյուր անելուց առաջ:

Շատերը կարծում են, որ եղունգների վրա լաքը չորանում է 20-30 րոպեի ընթացքում: Բայց իրականում ավելի շատ ժամանակ է պահանջվում: Այդ պատճառով, լաքը քսելուց առաջ, եթե այդ անում եք ուշ երեկոյան, չի կարելի միանգամից անկողին մտնել: Քնի մեջ հեշտությամբ կարող եք վնասել մանիկյուրը՝ քսելով բարձին կամ սավանին: Եթե չեք պատրաստվում քնել, ապա տնային պարտականությունները կատարելիս նույնպես զգույշ եղեք:

Եթե սպասելու ժամանակ չունեք, մասնագետները խորհուրդ են տալիս այն քսելուց հետո 3 րոպե սպասել, այնուհետեւ անհրաժեշտ է ձեռքերը սառը ջրի մեջ դնել: Լաքն ավելի շուտ է չորանում եւ նվազում է այն վնասելու հավանականությունը:

Չի կարելի անտեսել նրա վերեւի շերտը: Հատուկ միջոցը պաշտպանում է մանիկյուրը, այն ավելի երկարակյաց եւ կայուն դարձնում: Դրա հետ մեկտեղ, մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր ամրացնող լաքի նոր շերտ քսել: Այդ դեպքում այն ոչ միայն կպահպանի մանիկյուրի փայլուն տեսքը, այլեւ թուլ չի տա, որ լաքը մաքրվի:

Հիմքային լաք քսելը նույնպես կարեւոր է: Նախնական ծածկույթը ոչ միայն եղունգները պաշտպանում է լաքի բաղադրության մեջ առկա վնասակար նյութերից, այլեւ հարթեցնում է եղունգի մակերեւույթի անհավասարությունները:

 

Չարաշահելով նախնական ծածկույթը՝ կարող եք դեղին եւ կոտրվող եղունգներ ունենալու վտանգի առջեւ կանգնել: 

Պետք չէ եղունգները լաքի հաստ շերտով պատել: Գաղտնիք չէ, որ լաքը շերտերով պետք է քսել: Այդ պատճառով որքան բարակ լինի յուրաքանչյուր շերտը, այնքան լավ: Հակառակ դեպքում, լաքն անհավասարաչափ կտարածվի եւ շատ երկար կչորանա: Մանիկյուրը նույնպես երկար չի դիմանա:

Մի փորձեք եղունգի վրա լաքը մեկ շարժումով քսել: Գոյություն ունի քսելու դասական եղանակ, երեք անգամով. մեկը՝ մեջտեղում, երկուսը՝ կողքերից:

Սկզբում վրձինը քսեք եղունգի մեջտեղին հատվածին, հետո արդեն տարածեք դեպի եղունգների շուրջը: Վրձինը չկտրելով եղունգից՝ բարձրացրեք դեպի վեր, հետո զգուշորեն ներկեք կողքի հատվածները:

Եթե նախնական ծածկույթը քսելուց առաջ չեք հեռացրել եղունգի յուղոտ շերտը, ապա ձեր մանիկյուրի կյանքը երկար չի լինի: Հետեւեք լաքի պահպանման ժամկետին եւ առանց ափսոսելու ազատվեք ժամկետանց լաքերից: Դրանք հավերժ չեն: Համարվում է, որ դրանց պահպանման միջնաժամկետը 12 ամիս է:

Քանի որ այս միջոցների մեջ քիմիական բաղադրությունը բավական շատ է, ժամկետանց նյութերն իրական վտանգ են ներկայացնում:

Շատերը, վախենալով եղունգների շուրջն ամբողջությամբ ներկել, մեծ տարածք են թողնում եղունգի եզրագծերի եւ լաքի միջեւ: Իրականում, պետք է եղունգները հնարավորինս մոտ ներկել մաշկին, բայց չփակել այն: Այդ բավական բարդ է: Եթե չի հաջողվել ճիշտ ներկել, ատամմաքրիչ վերցրեք, վրան մի փոքր բամբակ փաթաթեք եւ մտցրեք լաքը մաքրող հեղուկի մեջ: Համոզվեք, որ լաքն արդեն չորացել է, ինչից հետո մաքրեք ավելորդ լաքը:

Որպեսզի եղունգներն առողջ լինեն, օգտագործեք լաքը հեռացնող միջոց, որն ացետոն չի պարունակի: Ացետոնը չորացնում է եղունգի շերտն ու կարող է դրանց վրա սպիտակ բծերի առաջացման պատճառ դառնալ:

Աղբյուրը՝ woman.ru



© NEWS.am STYLE