Ջորջ Մարտինը բացահայտում է «Վիշապի տունը» սերիալի իր սիրելի տեսարանը

11:33   2 նոյեմբերի, 2022

Ջորջ Մարտինը, ով աշխատում է «Վիշապի տունը» սերիալի վրա, նշել է նոր եթերաշրջանի իր սիրելի դրվագն ու պատմել, թե ինչ տեսարան կցանկանար տեսնել էկրանին:

Պատասխանելով երկրպագուների հարցերին՝ Մարտինը չի վարանել առանձնացնել առաջին եթերաշրջանի ավարտին Այմոնդի եւ Լյուսերիսի ճակատամարտը՝ վիշապների վրա նստած եւ նշել է, որ կցանկանար «մարտին նայել Աստծո աչքի տակ»։

Պետք է նկատի ունենալ, որ գրական սկզբնաղբյուրում պատկերված վիշապների կռիվներից, Աստծո աչքի տակ  ճակատամարտը, անկասկած, ամենատպավորիչը կարող է լինել էկրանին: Ըստ գրքի նկարագրության վիշապների մռնչյունն այնքան բարձր է եղել, որ լսվել է մեկ տասնյակ մղոն տարածությամբ, իսկ կրակն այնքան պայծառ է, որ սովորական մարդիկ վախենում են՝ կարծելով, որ ամբողջ երկինքը վառվում է:

Ցավոք, հեռուստադիտողները ստիպված կլինեն երկար սպասել՝ տեսնելու այս անհավանական ճակատամարտը, քանի որ դա Վիշապների պարի գագաթնակետային իրադարձություններից մեկն էր եւ հավանաբար մինչեւ շոուի վերջին եթերաշրջանը չի էկրանավորվի:

Հիշեցնենք, որ «Վիշապի տունը» սերիալի առաջին եթերաշրջանի վերջին դրվագը, որը թողարկվել է 2022 թվականի հոկտեմբերի 23-ին, դարձել է HBO-ի ամենադիտվողներից մեկը՝ «Գահերի խաղը» օրիգինալ շոուի ավարտից հետո։

Չնայած շոուի առաջին եթերաշրջանի հաջողությանը, երկրորդը կթողարկվի շատ ավելի ուշ, քան սպասում էին երկրպագուները: HBO Max-ի ղեկավար Քեյսի Բլոյզը հայտարարել է, որ սերիալի հեղինակներից բավական ժամանակ կպահանջվի համարժեք շարունակություն ստեղծելու համար, ուստի դրա թողարկումը, լավագույն դեպքում, կկայանա 2024 թվականին։



© NEWS.am STYLE