Վերա Սերդուչկան վաճառքի է հանել նախկինում Ֆրեդի Մերկուրիին պատկանած իր Rolls-Royce-ը (ֆոտո)

14:09   2 նոյեմբերի, 2022

Ուկրաինացի երգիչ Վերկա Սերդուչկան վաճառքի է հանել 1974 թվականի արտադրության իր Rolls-Royce Silver Shadow մեքենան, որով երթեւեկել է Ֆրեդի Մերկուրին։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է Sotheby's բրիտանական աճուրդի տան կայքում։

Յուրահատուկ մեքենայի վաճառքը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։ Նախնական գինը ավելի քան 56  հազար դոլար է։

AUTO.jpg (260 KB)

Մերկուրին մեքենան գնել է 1979 թվականին։ Նա չի վարել մեքենան եւ նախընտրել է օգտվել վարորդի ծառայություններից։ Queen խմբի ֆրոնտմենի մահից հետո մեքենան ժառանգել է նրա քույրը, ապա այն վաճառքի է հանվել։

2013 թվականին մեքենան գնել է Սերդուչկան (իսկական անունը՝ Անդրեյ Դանիլկո)։ Արտիստը չի կարողացել այն Ուկրաինա տանել՝ մաքսազերծման հետ կապված խնդիրների պատճառով։



© NEWS.am STYLE