Մրայա Քերին Սուրբ Ծննդյան գիրք է թողարկել երեխաների համար

17:29   2 նոյեմբերի, 2022

Ամերիկացի երգչուհի Մրայա Քերին ներկայացրել է երեխաների համար նախատեսված Սուրբ Ծննդյան նոր գիրք, որը կոչվում է «Սուրբ Ծննդյան արքայադուստր»: Այն Միքայելա Անջելա Դեւիսի հետ համատեղ աշխատանքի արդյունք է։ Այս մասին երգչուհին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Գիրքը, որը վաճառքում կլինի նոյեմբերի 1-ից, նկարազարդել է Ֆուջի Տակաշին։ Այն պատմում է փոքրիկ աղջկա՝ Մարիայի արկածների մասին. հերոսուհու կերպարը ոգեշնչված է հենց Քերիից։

«Փոքրիկ Մարիան շատ բան չունի եւ շատ բան չի ուզում, սակայն կա մի բան, որին նա տենչում է՝ խաղաղ եւ ուրախ արձակուրդներ»,- ասվում է գրքի նկարագրության մեջ։

Սցենարի համաձայն՝ հերոսուհին գնում է «ձմեռային հիանալի ճանապարհորդության, որն ի վերջո կբացահայտի նրա ձայնի բուժիչ ուժը»։ Դրա միջոցով Մարիան կկարողանա Սուրբ Ծննդյան ոգին տարածել իր տանը, այնուհետեւ նաեւ ողջ աշխարհում:

«Սուրբ Ծննդյան արքայադուստրը» երգչուհու առաջին գիրքը չի լինի. 2020 թվականին Քերին թողարկել էր «The Meaning of Mariah Carey»-ի հուշերը, որի պարագայում նա նույնպես Դեւիսի հետ է աշխատել։ Ավելի ուշ երգչուհին մտածել է հուշերի կինոադապտացիայի մասին։



© NEWS.am STYLE