Puma-ն Pokemon-ի թեմայով սպորտային կոշիկների հավաքածուն է ներկայացրել

17:31   3 նոյեմբերի, 2022

Գերմանական Puma սպորտային հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների ապրանքանիշը ներկայացրել է Pokémon-ի թեմայով սպորտային կոշիկների հավաքածու՝ նշելու ճապոնական Pokémon ֆրանշիզայի 25-ամյակը, հայտնում է Hypebeast-ը։

Puma x Pokémon հավաքածուն կներառի մի քանի զույգ սպորտային կոշիկներ, որոնցից յուրաքանչյուրը որոշակի երանգ ունի: Կրունկների վրա կլինեն նշաններ, իսկ լեզվակների, շղթաների եւ բրենդային ներդիրների վրա՝ Poke'mon-ի դեմքերի գրաֆիկական պատկերները:

puma-pokemon-bulbasaur-charmander-squirtle-pikachu-collection-release-info-001.jpg (90 KB)

puma-pokemon-bulbasaur-charmander-squirtle-pikachu-collection-release-info-009.jpg (82 KB)

puma-pokemon-bulbasaur-charmander-squirtle-pikachu-collection-release-info-013.jpg (114 KB)

puma-pokemon-bulbasaur-charmander-squirtle-pikachu-collection-release-info-015.jpg (95 KB)

puma-pokemon-bulbasaur-charmander-squirtle-pikachu-collection-release-info-016.jpg (161 KB)

Ամենահայտնի Pikachu-ն կլինի երկու տարբեր մոդելների վրա՝ RS-X եւ Rider FV: Bulbasaur-ը կներկայացվի նաեւ Rider FV-ում, Charmander-ը՝ 1987 թվականի Slipstream Lo բասկետբոլային կոշիկների վրա, իսկ Squirtle-ը՝ կիսաթափանցիկ տակացուներով Puma Suedes-ում:

Puma x Pokémon հավաքածուի սպորտային կոշիկները վաճառքի կհանվեն 2022 թվականի նոյեմբերի 12-ից։ Բոլոր մոդելները կներկայացվեն մեծերի եւ մանկական չափսերով եւ կարժենան միջինը 130 դոլար:



© NEWS.am STYLE