Դեւա Կասելը կնկարահանվի «Գեղեցիկ ամառ» ֆիլմում

15:27   3 նոյեմբերի, 2022

Իտալացի ռեժիսոր Լաուրա Լուչետիի ֆիլմում կնկարահանվի Մոնիկա Բելուչիի եւ Վինսեն Կասելի դուստրը՝ մոդել Դեվա Կասելը, գրում է Variety-ն՝ հավելելով, որ Ֆիլմը կոչվում է «Գեղեցիկ ամառ» (La bella estate)։

Ֆիլմի սցենարի հիմքում իտալացի գրող Չեզարե Պավեսեի «La Bella Estate» վեպն է, որը 1950 թվականին արժանացել է իտալական հեղինակավոր գրական մրցանակի՝ Premio Strega-ի եւ թարգմանվել բազմաթիվ լեզուներով։

Կասելը կմարմնավորի կամակոր մոդելի՝ Ամելիա անունով։ Պատմության մեջ հերոսուհին իր ընկերոջը՝ Ջինիային (Յիլե Յարա Վիանելլո) ներկայացնում է բոհեմական արվեստագետների աշխարհին, որտեղ նա առաջին անգամ սիրահարվում է։



© NEWS.am STYLE