Մթերքներ, որոնք պետք է բացառել սննդակարգից՝ մաշկը երիտասարդ պահելու համար (մաս 1)

20:13   5 նոյեմբերի, 2022

Շաքարավազ

Խոսքը ոչ միայն շաքարավազով թեյի մասին է, որը կարող եք չխմել, այլ շաքարի հավելումների, որոնք կարող եք ստանալ այլ աղբյուրներից: Առաջին հերթին դրանք բազմազան աղանդերն են, ինչպես նաեւ հավելումներով յոգուրտներ եւ կաթնաշոռներ, արդյունաբերական կոնսերվացիա, սոուսներ, գործարանային շիլաներ, պատրաստի նախաճաշեր (մյուսլի, հացահատիկային) եւ խմիչքներ։ Հաճախ շաքարը թաքնված է գլյուկոզայի օշարակի կամ գլյուկոզայի եգիպտացորենի օշարակի սահմանման տակ: Շաքարն առողջ մաշկի գլխավոր թշնամին է։ Այն ակտիվացնում է ճարպագեղձերը, ինչը նպաստում է բորբոքումների եւ պզուկների առաջացմանը։ Բացի այդ, խթանում է ծերացման գործընթացը:

Ալկոհոլ

Նախ, այն պարունակում է նույն շաքարը, որի վտանգների մասին արդեն խոսել ենք: Երկրորդ, ալկոհոլը բացասաբար է անդրադառնում մազանոթների վրա եւ նպաստում է ռոզացեայի (մաշկի կարմրություն եւ անոթների լայնացում) եւ, որպես հետեւանք, կուպերոզի առաջացմանը:

Արագ սնունդ եւ մսային կիսաֆաբրիկատներ    

Այս բոլոր մթերքները պարունակում են չափազանց մեծ քանակությամբ շաքար եւ աղ, ինչպես նաեւ արհեստական ​​կոնսերվանտներ, ներկանյութեր, համը ուժեղացնող նյութեր, որոնք վնասում են ողջ օրգանիզմին։ Նման արտադրանքի օգտագործումը սպառնում է, մասնավորապես, հորմոնալ ֆոնի բացասական փոփոխությունների եւ ինսուլինի արտադրության ավելացման։ Սա անպայման կարտացոլվի ձեր մաշկի վրա:

Աղբյուրը՝ GraziaMagazine

 



© NEWS.am STYLE