Հեյլի Բիբերը ցուցադրել է 2023 թվականին ամենաոճային կոշիկները (ֆոտո)

15:37   6 նոյեմբերի, 2022

Միշտ հետաքրքրությամբ ենք հետեւում 25-ամյա Հեյլի Բիբերի աութֆիթերին։ Հայտնի երգչի կինը բավականին ակտիվորեն հետեւում է տենդենցներին, բայց միեւնույն ժամանակ առօրյա կյանքում ամենից հաճախ ընտրում է հագուստի եւ կոշիկի ամենաբազմակողմանի ու հարմարավետ մոդելները։ Մոդելն իր երկրորդ Հելոուինի հանդերձանքը լրացրել է սեւ գույնի երկարաճիտ կոշիկներով։ Եվ մենք կասկած չունենք, որ մոտ ապագայում դրանք բազմիցս կտեսնենք այլ ազդեցիկ մարդկանց հագին։

halloween-jb-hailey.jpg (208 KB)

Օրերս Հեյլիին նկատել են Նյու Յորքում՝ հյուրանոցից դուրս գալու ժամանակ։ Նա բավականին հետաքրքիր հանդերձանք էր ընտրել․ հետաքրքիր պրինտով կիպ կիսաշրջազգեստ, բաճկոն։ Ոճային եւ միաժամանակ գրավիչ։

48625.jpg (105 KB)

Հագուստն ամբողջական են դարձնում մուգ երանգի, քառակուսի առաջամասով երկարաճիտները, որոնք հայտնի դարձան մի քանի տարի առաջ եւ մոտ ապագայում չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը։

rs_634x1024-221102103226-634-Hailey_Bieber-New_York_City2022-gj.jpg (225 KB)

Ի դեպ, Հեյլիի կերպարում կարելի է որսալ եւս մեկ թրենդ, որը մեզ է վերադարձել հին ժամանակներից։ Մոդելը նախընտրել է կոշիկների գույնին համապատասխան պայուսակ։ Շատ տարիներ առաջ դիզայներները վերջապես որոշեցին խախտել այն կանոնը, ըստ որի պայուսակը պետք է լինի նույն գույնի, ինչ կոշիկները։ Բայց հիմա, ըստ երեւույթին, վերադառնում են այն ժամանակները, երբ այս աքսեսուարն այլեւս չի կարող լինել կերպարի միակ վառ շեշտը։

 

Լուսակարը՝ GettyImages/T.JACKSON / BACKGRID



© NEWS.am STYLE