ТНТ-ը կցուցադրի «Կաղմարների խաղը» սերիալի պարոդիան՝ Գալուստյանի մասնակցությամբ «Ճակատագրի ինքնահեգնանք» ֆիլմով

22:17   3 նոյեմբերի, 2022

ТНТ-ը սկսել է նկարահանել ամանորյա կատակերգական «Ճակատագրի ինքնահեգնանք» ֆիլմը, որի պրեմիերան կկայանա տարեվերջին, հայտնում է Kanobu-ն՝ հղում տալով հեռուստաալիքի մամուլի հաղորդագրությանը։

Նկարահանումներին մասնակցում են Միխայիլ Գալուստյանը, Պավել Վոլյան, Ազամատ Մուսագալիևը, Թիմուր Բատրուդինովը եւ ТНТ-ի այլ աստղեր։ Ֆիլմի հեղինակները խոստանում են կատակերգություն ТНТ-ի հումորով եւ զգալի թվով հայտնիների մասնակցությամբ:

Բացի այդ, «Ճակատագրի ինքնահեգնանքը» ֆիլմի ստեղծողները խոստացել են, որ Գալուստյանը կներկայանա «Կաղմարների խաղը» սերիալից հայտնի «հինգ մետրանոց տիկնիկի» կերպարով: Ֆիլմում կներկայանան նաեւ Օլգա Բուզովան, Գարիկ Մարտիրոսյանը, Օլգա Կարտունկովան, Լյուսի Չեբոտինան, Դենիս Դորոխովը, Սերգեյ Ժուկովը, Կլավա Կոկան, Օլգա Սերյաբկինան եւ շատ ուրիշներ։



© NEWS.am STYLE