46 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությունը

22:45   3 նոյեմբերի, 2022

1976 թվականի նոյեմբերի 3-ին, 5 տարվա վերանորոգման աշխատանքներից հետո, տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու oծման հանդիսավոր արարողությունը:

Վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երեւանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»։

cf3bc607-4d08-4ffc-bf07-1362a8473370.jpg (217 KB)

Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-ից 1842 թվականներին եւ վերանորոգվել 1972-76 թվականներին՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի գլխավորությամբ եւ վեհափառ հայրապետի հովանու տակ: Իսրայելյանի մահից հետո շինարարական աշխատանքները գլխավորել է ճարտարապետ Գալիկյանը: Շենքի դիմային պատը ծածկվել է Անիից բերված տուֆ քարով: Զանգակատան վերականգնումն ավարտվել է 2000 թվականին: Եկեղեցին հանդիսանում է առաջնորդանիստ կառույց:

St.Sarqis.jpg (154 KB)

Մինչ ներկայիս եկեղեցու կառուցումը նույն վայրում գործել են երեք եկեղեցիներ`Սուրբ Սարգիս, Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Հակոբ, ինչպես նաեւ առաջնորդարանի եւ թեմական դպրոցները, եղել է այգի եւ այլ կառույցներ: Եկեղեցիները սակայն, 1679 թվականի երկրաշարժից ավերվել են:



© NEWS.am STYLE