Ֆիլիպ Կիրկորովը հայհոյանքներով պատասխանել է Վիկտորյա Բոնյային, որը պաշտպանել է Նարգիզ Զակիրովային

16:13   4 նոյեմբերի, 2022

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը հայհոյել է Վիկտորյա Բոնյային՝ երգչուհու քննադատությունից հետո։ Այս մասին Instagram-ում հայտնել է հեռուստահաղորդավարուհին։

Նոյեմբերի 1-ին Կիրկորովը վիրավորել էր Նարգիզին Տաշքենդում իր համերգի ժամանակ։ Բեմից նա ասել է, որ «ինչքան էլ նա փորձի, ոչինչ չի ստացվի», եւ նրան նաեւ տգեղ է անվանել։ Նարգիզի հասցեին վատ խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ արտիստուհին սոցիալական ցանցերում վրդովվել է այն փաստից, որ Կիրկորովը համերգ է անցկացնում իր հայրենի քաղաքում՝ Տաշքենդում։

Վիկտորյա Բոնյան որոշել է աջակցել Նարգիզին։ Սոցիալական ցանցերի իր էջում Բոնյան Կիրկորովի պահվածքը զզվելի է անվանել՝ նշելով, որ ԱՄՆ-ում հասարակությունը չի ների արտիստի նման արարքը։

Կիրկորովի պատասխանը չի ուշացել։ Բոնյան լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է, որ Կիրկորովն արդեն իրեն անձնական հաղորդագրություն է գրել։ Դրանում բեմի արքան չի խնայել անպարկեշտ խոսքերը եւ խորհուրդ է տվել Բոնյային «համբերի», քանի որ շուտով «կժամանի» իր մոտ։

Ի պատասխան՝ Վիկտորյան ասել է, որ չի վախենում Կիրկորովից։

«Դու ոչնչով չես տարբերվում նրանցից, ում հետ ես մեծացել եմ բակում, ովքեր զրոյական ինտելեկտ ունեն, այդ իսկ պատճառով չեն կարող խոսել, նրանք կարող են միայն հաչալ», - ընդգծել է Բոնյան։



© NEWS.am STYLE