«Իմ պստլո Սառան»․ Սիլվա Հակոբյանի եւ նորածին դստեր լուսանկարը

10:49   4 նոյեմբերի, 2022

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել։

313921267_570785518148127_8797809876500348364_n.jpg (195 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին, որին ծնողները տվել են Սառա անունը։ Սիլվան աշնանային հմայիչ կերպարում է։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Իմ պստլո Սառան», - հրապարակմանը կից գրել է երգչուհին:

313739496_670287974662951_577401163487869529_n.jpg (215 KB)

Սիլվա Հակոբյանի եւ ամուսնու՝ Նորայրի երկրորդ դուստրը՝ Սառան ծնվել է սեպտեմբերին։ «Երկար էի մտածում կիսվե՞լ ձեզ հետ այսօրվա իմ երջանկությամբ,թե ոչ,բայց հասկացա,որ պետք է կիսվել ու թշնամուն ևս մեկ անգամ ապացուցել,որ մենք եղել ենք,կանք ու կշատանանք։ Բարով ես եկել լույս աշխարհ, իմ Սառա։ Թող քո ու մեր հրաշք մանուկների ծննդով խաղաղություն, սեր ու միասնություն տիրի իմ Հայաստան աշխարհում։ 17.09.22», - լուսանկարը մակագրել էր Սիլվան։  



© NEWS.am STYLE