Քրիստինա Ագիլերան հայտարարություն է տարածել Երեւանում կայանալիք համերգի վերաբերյալ

16:54   4 նոյեմբերի, 2022

Քրիստինա Ագիլերան իր սոցիալական էջերում հանդես է եկել հայտարարությամբ․

«Աշխատում ենք Երեւանում ՀԱՅԱ փառատոնի համերգը տեղափոխելու ուղղությամբ։ Փորձում ենք նշանակել ավելի նպատակահարմար ամսաթիվ, որը կհայտարարենք շուտով»,-ասվում է երգչուհու գրառման մեջ։

313105730_3316068098635491_290314025968642226_n.jpg (116 KB)

Ագիլերայի երեւանյան մենահամերգը նախատեսված էր հոկտեմբերի 22-ին, սակայն հաշվի առնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմանին բռնկված պատերազմը` երգչուհու թիմն ու ՀԱՅԱ փառատոնը որոշել են հետաձգել համերգը` կիսելով հայերի հոգեվիճակը։ Ըստ հայտարարության՝ համերգի նոր ամսաթիվը կհրապարակվի առաջիկայում։ Բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են։



© NEWS.am STYLE