Նոյեմբերի պրեմիերաները. արժե գնալ կինոթատրոն

12:02   5 նոյեմբերի, 2022

«Արմագեդոնի ժամանակը»

Փոլ Գրաֆը մեծանում է սիրառատ ընտանիքում՝ վայելելով մայրիկի, հայրիկի և պապիկի սերը: Նա երազում է նկարիչ դառնալ և ընկերություն է անում աֆրոամերիկացի Ջոնիի հետ։ Անհանգստանալով տղայի ապագայով՝ ծնողները նրան տեղափոխում են հեղինակավոր դպրոց, սակայն Փոլը համաձայն չէ ընդունել այն ապագան, որն իր համար նախատեսում են։

Պրեմիերան նոյեմբերի 4-ին է:

«Սեւ հովազը. Ընդմիշտ Վականդա»

Տչալայի կորստից հետո Վականդայի ազգը պայքարում է միջամտող գերտերությունների դեմ:

Պրեմիերան նոյեմբերի 11-ին է:

 

«Փոքերֆեյս»

Ջեյքը իր ընկերների համար կազմակերպում է խաղային երեկո։ Չնայած բոլորն էլ խոշոր չափերի գումար ունեն, այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Փաստն այն է, որ ոմանք չեն դիմացել ժամանակի փորձությանը։ Եվ հենց այս երեկոն պետք է ամեն ինչ ջրի երես հանի, քանի որ պոկերի սեղանի շուրջ բոլոր գաղտնիքները կբացահայտվեն։

Պրեմիերան նոյեմբերի 16-ին է:

«Մենյու»

Երիտասարդ զույգը մեկնում է հեռավոր կղզի ՝ հայտնի խոհարարի մոտ ճաշելու։

Պրեմիերան նոյեմբերի 18-ին է:

 Հաճելի դիտում:

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE