Գարիկ Խարլամովը մեկնաբանել է Comedy Club-ից հեռանալը

19:24   5 նոյեմբերի, 2022

TNT հեռուստաալիքը հանրությանը տեղեկացրել է, որ հեռուստադիտողները Comedy Club-ի առաջիկա թողարկումը կտեսնեն թարմացված տարբերակով։ Պավել Վոլյայի հետ հանրությունը կտեսնի Անդրեյ Բեբուրիշվիլիին։ Շատերին հետաքրքրում էր՝ արդյոք սա ժամանակավոր փոխարինում է, թե՞ մշտական ​​համահաղորդավար Գարիկ Խարլամովն ընդմիշտ լքել է հայտնի նախագիծը: Պատասխանը տվել է հումորիստը։

Comedy Club.jpg (94 KB)

«Վերջ, ընկերներ։ Հիանալի էր այս տարիներն անցկացնել Պաշկայի հետ Comedy-ում, բայց ժամանակն է ճանապարհը զիջել երիտասարդներին։ Բեբուր, հաջողություն եմ մաղթում: Իսկ ես վերջապես կքնեմ»։

Հումորիստի հրապարակման տակ մի քանի հարյուր մեկնաբանություն է հավաքվել։ Շատերն ասում են, որ Գարիկին ոչ ոք չի կարող փոխարինել, իսկ Վոլյայի հետ նրանք զարմանալի տանդեմ են ունեցել։ «Ես կկարոտեմ քեզ, ես նույնիսկ չգիտեմ, թե արդյոք Բեբուրիշվիլին գլուխ կհանի նոր դերից», «Այդ ինչպե՞ս։ Ինչու՞, ի՞նչը քեզ դուր չի եկել», - գրել են օգտատերերը համացանցում:

Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE