Քլոե Քարդաշյանի դուստրն իր 4-ամյակի կապակցությամբ ադամանդե վզնոց է նվեր ստացել

12:11   6 նոյեմբերի, 2022

Կանադացի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը դստերը՝ Թրուին շքեղ նվեր է մատուցել նրա  ծննդյան տարեդարձին։ Այս մասին Քարդաշյանների շոուի նոր դրվագում հայտնել է աղջկա մայրը՝ Քլոե Քարդաշյանը։

Պրոֆեսիոնալ մարզիկը դստերը չորս ամյակի կապակցությամբ ադամանդե վզնոց է նվիրել, որի արժեքը չի հաղորդվում։ Հեռուստաաստղը նվերը ցուցադրել է ռեալիթիի նոր թողարկման նկարահանումների ժամանակ։ «Այս զարդը Թրուն այսօր առավոտյան ստացել է իր հորից: Ես կարող էի միայն ասել. «Աստված իմ», - Մինդի Վեյսի հետ զրույցում ասել է Քլոեն:

Հայտնի է, որ Թրուն այդ վզնոցը կրել է իր ծննդյան օրվա պատվին կազմակերպված երեկույթին:



© NEWS.am STYLE