«Բացառիկ զգացողություն նվիրեցիր ինձ․․․»․  Դիանա Գրիգորյանի շնորհավորանքը որդու տարեդարձին

17:44   6 նոյեմբերի, 2022

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է որդու հետ։

313893818_1322850141585205_7280540477914775788_n.jpg (280 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերին կից Դիանան շնորհավորել է որդու ծննդյան օրը՝ գրելով․ «Թանկ է հեռավորության գինը: Քո պաշտպանության կարիքն արդեն ամեն վայրկյան եմ զգում, որովհետև մեծ ես, որովհետև իմ ամենամեծ Սերն ես, որովհետև միակս ես:

Իմ դրական, բարի, ծայրագույն ազնիվ, գնահատող և միշտ շնորհակալ, իմ Շառլ…
Բարի է ծնունդդ, Աստծո բարեհաճ կամքն էր, որ պիտի ծնվեիր։ Բարդ ճանապարհ անցանք ես և դու, մինչև Տիրոջ բարեհոգությամբ կայացավ մեր սպասված ու լույս հանդիպումը... 

06.11.2007-ին լույս աշխարհ եկար ու նոր, բացառիկ զգացողություն նվիրեցիր ինձ: Թող երիցս օրհնվի այդ օրը: Օրհնված, առողջ, բարեբեր, չափազանց սիրուն ու խաղաղ կյանք ապրես, իմ Շառլ: Շնորհակալ եմ Արարչին իմ երկու լույսերի համար, շնորհակալ եմ, որ ինձ զերծ չպահեց բնության ամենամեծ պարգևից' Մայրանալուց:

Այո, թերևս, թանկ է հեռավորության գինը… Որովհետև քո կողքին ես ինձ աննկարագրելի պաշտպանված եմ զգում ․․․ Բարի տարեդարձ….»։



© NEWS.am STYLE