Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին շփվում են

15:07   6 նոյեմբերի, 2022

Կարծես թե Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի միջեւ սառույցը սկսել է փոքր-ինչ հալվել՝ նախկին ամուսիններին նկատել են միասին։ Եվ ոչ թե ինչպես նախկինում, երբ նրանք ընդհանրապես չէին խոսում եւ անտեսում էին միմյանց, այլ ճիշտ հակառակը՝ TMZ պապարացիները տեսանկարահանել էին նրանց զրուցելիս:

147852-1.jpg (103 KB)

Նրանք ներկա են գտնվել իրենց որդու՝ Սեյնթի խաղին եւ բավականին «շատախոս էին» թվում՝ հաշվի առնելով, որ նրանք նախկինում միմյանց տեսել էին միայն իրենց երեխաների միջոցառումներին եւ նույնիսկ չէին էլ նայում միմյանց:

2145896248.jpg (115 KB)

Այս անգամ Քիմը երջանիկ տեսք ուներ Քանյեի հետ խոսելիս։ Լուսանկարներում չի երեւում նախկին ամուսինների միջեւ լարվածություն։

2145896248.jpg (115 KB)

Լուսանկարները՝ TMZ



© NEWS.am STYLE