Վինի Ջոնսը, Ջանկառլո Էսպոզիտոն եւ Կայա Սկոդելարիոն կնկարահանվեն Գայ Ռիչիի «Ջենթլմենները» ֆիլմում

12:07   7 նոյեմբերի, 2022

Ջանկառլո Էսպոզիտոն, Կայա Սկոդելարիոն եւ Վիննի Ջոնսը կնկարահանվեն Netflix-ի «Ջենտլմենները» սերիալում, որը կլինի Գայ Ռիչիի համանուն քրեական կատակերգության շարունակությունը։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Շոուի դերասանական կազմին միացել են նաեւ Ջոելի Ռիչարդսոնը, Փիթեր Սերաֆինովիչը եւ Դենիել Ինգսը: Նշվում է, որ ժապավենը կլինի Վիննի Ջոնսի եւ Գայ Ռիչիի առաջին համագործակցությունը 2000 թվականին թողարկված ֆիլմից հետո։

«Ջենթլմենների» սյուժեն կպտտվի Էդի Հալստեդ անունով մի երիտասարդի շուրջ, ով մեծ ժառանգություն է ստանում հորից, բայց պարզում է, որ այն ուղղակիորեն կապված է լեգենդար Միկի Փիրսոնի՝ օրիգինալ ժապավենում Մեթյու Մաքքոնահիի հերոսի մարիխուանայի կայսրության հետ։

Գայ Ռիչին սերիալի փորձնական դրվագի համահեղինակն է։ Նախատեսվում է, որ նա կնկարահանի առաջին երկու դրվագները։

 Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE