2000-ականներին յուրաքանչյուր աշակերտուհի կրում էր մազերի այս աքսեսուարը․ Բելլա Հադիդն այն վերադարձնում է նորաձեւություն (ֆոտո)

14:39   7 նոյեմբերի, 2022

Բելլա Հադիդը բազմիցս ապացուցել է, որ կարող է չափազանց տպավորիչ տեսք ունենալ նույնիսկ ամենահակասական հանդերձանքով։ Սակայն մոդելը ոչ միշտ է ընտրում սադրիչ կերպարներ։ Ընդհակառակը, 26-ամյա գեղեցկուհին առօրյայի համար նախընտրում է ամենահարմարավետ հագուստը։ Միեւնույն ժամանակ, աղջիկը չի մոռանում թրենդների մասին՝ կարողանում է ամենաարդիական միտումները համադրել մեկ աութֆիթում։

Fg1J509XkAE2ykL.jpg (203 KB)

Օրերս պապարացիները Բելլային ֆիքսել են նկարահանման հրապարակում։ Մոդելն ընտրել է հարմարավետ տարբերակ՝ կրելով տղամարդկային ոճի սեւ կաշվե բաճկոն, մուգ երանգի ջինսե տաբատ եւ տոպ:

Fg1JygYXkAAQPp1.jpg (148 KB)

Հատկանշական է, որ մոդելն առաջին անգամը չէ, որ ցուցադրում է, թե ինչպես կարելի է «հայրական զգեստապահարանից» բաճկոն կրել եւ կանացի տեսք ունենալ։ Ճիշտ դետալներն օգնում են նրան ավելի ներդաշնակ դարձնել կերպարը։ Օրինակ՝ սեւ գույնի, լայն մազակալ։ Այս աքսեսուարն այժմ գտնվում է հայտնիության գագաթնակետին: Էլզա Հոսկը, Նիկոլա Պելցը եւ այլ ինֆլուենսերներ խորհուրդ են տալիս այն համադրել ինչպես դասական, այնպես էլ սպորտային կոստյումների հետ։

Fg1J5OmXkAAY0gb.jpg (213 KB)

Լուսանկարները՝ Twitter



© NEWS.am STYLE