«Աշունը երազելու, սեր տարածելու ժամանակահատված է»․ Իրինա Թովմասյան

12:51   7 նոյեմբերի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային սպորտային կերպարում է։

314404893_545927167365308_6770636071966718772_n(1).jpg (391 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Իրինան կերպարանք է ընդունել նստարանի վրա՝ աշնանային գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի, բաճկոնի ու սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Աշունը տարվա իմ ամենասիրած եղանակն է, ախր շատ գունեղ է, տաք ու ջերմացնող։ Մի տեսակ երազելու, սեր տարածելու ժամանակահատված է։ Իսկ Ձեզ համա՞ր», - գրել է գեղեցկուհին։

312724539_802687967626527_579291999077319348_n(1).jpg (195 KB)

«Կյանքում ամենալավ հիշողություններն են, երբ ընտանքիս հետ եմ ստեղծում։ Նրանց հետ վայելում եմ ամենալավ հանգիստը, ուրախանում, անվերջ ծիծաղում, կատակում, պարում, կիսվում տպավորություններով և լիարժեք լիցքաթափվում։ Երանի ինձ, որ ես ունեմ նրանց», - ավելի վաղ գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE