Բրիթնի Սփիրսը խոսել է առողջական խնդիրների մասին

20:17   7 նոյեմբերի, 2022

Վերջերս համացանցի օգտատերերը մտահոգված են Բրիթնի Սփիրսի առողջությամբ։ Օր օրի նրա Instagram-ի գրառումներն էլ ավելի են «խենթանում»։ Եվ խոսքը նույնիսկ մերկության մասին չէ: Փոփ դիվայի օգտահաշվի անբաժանելի մասն են կազմում վայրի պարերով տեսանյութերը։ Մինչ ոմանք կարծում են, որ Բրիթնին փորձում է ուշադրություն գրավել, մյուսները կարծում են, որ պարերում թաքնված հաղորդագրություններ կան։ Սակայն երկրորդ խումբը, ինչ-որ իմաստով, իրավացի էր։

Այսօր Բրիթնին բողոքել է իր առողջությունից։ Նոր գրառման մեջ նա ասել է, որ իր նյարդը վնասվել է։ Նրա խոսքով՝ հենց պարն է օգնում իրեն հաղթահարել ցավը։ «Շաբաթը մոտ երեք անգամ ձեռքերս լրիվ թմրում են։ Այն նման է քորոցով կամ ասեղով ծակելուն։ Ցավը բարձրանում է մինչեւ պարանոցս։ Բայց ամենից շատ քունքս է ցավում », - կիսվել է աստղը:

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE