«Օսկար»-ը կրկին կվարի Ջիմի Քիմելը

11:33   8 նոյեմբերի, 2022

«Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխությունը կվարի ամերիկացի հեռուստահաղորդավար եւ կատակերգու Ջիմի Քիմելը, ով նախկինում`2017 եւ 2018 թվականներին արդեն իսկ հանդես է եկել այդ «դերում», գրում է Variety ամսագիրը:

««Օսկար» մրցանակաբաշխությունը երրորդ անգամ վարելու հրավեր ստանալը կա՛մ մեծ պատիվ է, կա՛մ ծուղակ: Ամեն դեպքում, ես երախտապարտ եմ ակադեմիային, որ բոլորի ոչ պատասխանից հետո այդքան արագ ինձ դիմեցին»,- ասել է Քիմելը:

2020 թվականին հեռուստահաղորդավարը վարել է «Էմմի»-ը, որը կայացել է համաճարակի պայմաններում`գրեթե դատարկ Staples Center-ում:

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE