Netflix-ը հրապարակել է Knives Out: The Glass Onion ֆիլմի պաշտոնական թրեյլերը

17:12   8 նոյեմբերի, 2022

Netflix-ի YouTube-յան ալիքում հրապարակվել է Դանիել Քրեյգի մասնակցությամբ Knives Out: The Glass Onion դետեկտիվ ֆիլմի պաշտոնական թրեյլերը։

Ֆիլմը թողարկվելու է դեկտեմբերի 23-ին: Սցենարի համաձայն՝ դետեկտիվ Բենուա Բլանը (Դանիել Քրեյգ) մեկնում է Հունաստան՝ բացահայտելու առեղծվածային հանցագործությունը։

Ֆիլմում նկարահանվել են Դեյվ Բաուտիստան, Իթան Հոքը, Ջեսիկա Հենվիքը, Էդվարդ Նորթոնը, Քեթրին Հանը եւ Քեյթ Հադսոնը։



© NEWS.am STYLE