«Հրեշը. Ջեֆրի Դամերի սպանությունը» սերիալը երկարաձգվել է եւս երկու եթերաշրջանով

22:22   8 նոյեմբերի, 2022

Deadline-ի փոխանցմամբ «Հրեշը» անթալոգիա կլինի Մերֆիի այլ ստեղծագործությունների՝ «Ամերիկյան սարսափ պատմության» (American Horror Story) եւ «Ամերիկյան հանցագործության պատմության» (American Crime Story) համար:

Նախագծի 2-րդ եւ 3-րդ եթերաշրջանների սցենարն ու դերասանական կազմը Netflix-ը գաղտնի է պահում, սակայն հայտնի է, որ նոր եթերաշրջաններում կպատմվեն հասարակության վրա ազդած այլ հրեշների պատմություններ:

Առաջին եթերաշրջանը պատմում է սերիական մարդասպան եւ մարդակեր Ջեֆրի Դամերի իրական պատմությունը, ով հանցագործություններ է կատարել 1978-ից 1991 թվականները: Մարդասպանին մարմնավորել է Էվան Փիթերսը:

Netflix-ը`«Հրեշը» նախագծի հետ կապված մեծ ծրագրեր ունի, քանի որ առաջին եթերաշրջանը երեւակայածից ավելի հաջող էր: Այն հոսքային ծառայության 2-րդ ամենահայտնի անգլալեզու սերիալն է՝ Stranger Things-ից հետո:

Լուսանկարը՝ Սերիալի առաջին եթերաշրջանից



© NEWS.am STYLE