«Կետը» ֆիլմի առաջին թրեյլերը. Բրենդան Ֆրեյզերը վերադառնում է էկրաններ՝ 270 կիլոգրամանոց տղամարդու կերպարանքով

10:13   9 նոյեմբերի, 2022

A24-ը հրապարակել է Դարեն Արոնոֆսկու «Կետը» դրամայի առաջին թրեյլերը: Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորել է Բրենդան Ֆրեյզերը, ով հայտնի է «Մումիա», «Պայթյուն անցյալից» եւ «Ջունգլիների Ջորջը» ֆիլմերից։ Նախագծի ռեժիսորը աշխատել է «Ռեքվիեմ երազանքի համար» եւ «Սեւ կարապ» ֆիլմերի վրա։

Դերասանը մարմնավորել է 270 կիլոգրամանոց տղամարդու (նկարահանման հրապարակում նա պետք է կրեր 20-ից 136 կիլոգրամանոց դիմահարդարում եւ կոստյում), ով ժամանակին թողել է ընտանիքը՝ սիրեկանի համար, սակայն այժմ փորձում է վերականգնել հարաբերությունները դստեր հետ։

Ֆիլմում խաղացել են նաեւ Սադի Սինքը, Հոնգ Չաունը, Սամանտա Մորթոնը եւ Թայ Սիմփքինսը։ Ֆիլմի սցենարը գրել է Սամուել Դ. Հանթերը՝ իր համանուն պիեսի հիման վրա։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE