Ռայան Ռեյնոլդսը ցանկանում է, որ 4-րդ երեխան նույնպես աղջիկ լինի

12:22   9 նոյեմբերի, 2022

Դերասան Ռայան Ռեյնոլդսն իր թվիթերյան միկրոբլոգում խոստովանել է, որ երազում է եւս մեկ աղջիկ ունենալ՝ նշելով, որ մինչեւ երեխայի ծնունդը չի ցանկանում իմանալ նրա սեռը:

«Ես աղջիկներին գիտեմ, ուստի մի տեսակ հույս ունեմ, որ եւս մեկը կծնվի»,- գրել է Ռեյնոլդսը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ դերասաններ Ռայան Ռեյնոլդսն ու Բլեյք Լայվլին երեխայի են սպասում։ Սա զույգի չորրորդ երեխան է. նրանք մեծացնում են երեք դուստրերի՝ Ջեյմսին, Ինեզին եւ Բեթիին։ Սիրահարները ամուսնացել են 2012 թվականի սեպտեմբերին, որից երկու տարի անց ծնվել է նրանց ավագ դուստրը։



© NEWS.am STYLE