«Մենք ենք մեր սարերը». արձան, որն Արցախի խորհրդանիշերից է (ֆոտո)

14:49   9 նոյեմբերի, 2022

«Մենք ենք մեր սարերը» արձանը, որը կառուցվել է 1967 թվականին, հասարակության շրջանում հայտնի է, որպես «Պապիկ- տատիկ», իսկ արցախի բառբարով «Դեդո բաբո»:

HD-wallpaper-mamig-and-babig-armenia-armenians-artsakh-green-grass-srones-statue-winners.jpg (273 KB)

Արձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, իսկ ճարտարապետը`Յուրի Հակոբյանը: Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն խորհրդանշում է արցախյան հողի եւ ժողովրդի արմատների միջեւ արյունակցական կապը:

Հուշարձանը ներկայացնում է հասուն տարիքի արցախցի ամուսինների` հայկական տարազով: Այն տեղակայված է բլրի գագաթին`կարծես այն չեղքել եւ դուրս է եկել:

lgoijh.jpg (11 KB)

Հուշարջանը կանգնեցնելու մտահաղացումը եղել է Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանինը, ինչին, սակայն, դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը:

Կոթողի պատկերով նաեւ ՀՀ հուշադրամ է հայտնվել:



© NEWS.am STYLE