Հոգու ճիչ, մտքեր եւ զգացմունքներ. Լյոկայի երգերը՝ հայրենիքի, Արցախի եւ Տան մասին

18:58   9 նոյեմբերի, 2022

Արցախցի ռեփ կատարող Լյոկայի երգերը մեր բոլորի հոգու ճիչն են, մեր մտքերն ու զգացմունքերը:

Այսօր News.am STYLE-ը կանդրադառնա Լյոկայի երեք երգերի, որոնք նվիրված են Արցախին, հայրենիքին եւ տանը:

«Տուն տարեք»

Երգը, որը թողարկվել է 2019 թվականին, պատմում է Արցախյան հերոսամարտի ընթացքու իր տունը կորցրած երիտասարդի եւ նրա մանկության հիշողությունների մասին: Երաժշտության հեղինակը Արտեմ Վալտերն է, իսկ բառերինը՝ երաժիշտն ու կատարողը:

Երգի ռեփ հատվածները կարդում է Լյոկան, իսկ մեղեդային մասերը Արտեմ Վալտերի կատարմամբ են: YouTube-ում հոլովակն ավելի քան 3,5 միլիոն դիտում ունի:

«Ես դեռ կամ»

Երգը հրապարակվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին:

Երգի երաժշտության հեղինակը կրկին Արտեմ Վալտերն է, իսկ բառերը գրվել են Լյոկայի հետ համագործակցաբար, ինչպես նախորդ երգում:

Նախագծի մտահաղացման հեղինակը Անժելա Ֆրանկյանն է: Այն նպատակ ունի բարձրացնել արցախցների ձայնը՝ ցույց տալով, որ, հակառակ բոլոր վերքերին, նրանք կան ու ապրելու են:

«Հասցեն իմ նույնն ա»

Երգը կատարում են Լյոկան եւ Սեւակ Խանաղյանը: Այն նույնպես Արտեմ Վալտերի եւ Լյոկայի համագործակցության արդյունքում է ծնվել: Ֆիլմը YouTube հարթակում թողարկվել է 2022 թվականին:  Երգը պանդխտության, հայրենիքի եւ «Տան» մասին է:



© NEWS.am STYLE