Կիրկորովը համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածել է երկրպագուի դեմքին

16:07   9 նոյեմբերի, 2022

Telegram-ի Nemalakhov ալիքը տեսանյութ է հրապարակել, որում երգիչ Ֆիլիպ Կիրկորովը համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածում է երկրպագուի դեմքին։

Կադրերում արտիստը բարկացած հայացքով իջնում է բեմից, ապա մոտենալով դահլիճում նստած երկրպագուներից մեկին, մի քանի անգամ ծաղիկներով հարվածում է նրան, որից հետո կրկին բեմ է բարձրանում։

Լուսանկարը` Facebook



© NEWS.am STYLE